Ապրիլի 24-ից Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կբացվի
Վոլգոգրադից Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն, որոնք կիրականացվեն ամեն շաբաթ՝ երեքշաբթի օրերին:Այս մասին գրում է Volgograd.kp.ru-ն:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, չվերթն իրականացվելու է երեքշաբթի օրերին՝ ապրիլի 24-ից սկսած:
Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ:
Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տեղադրված տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն՝ չվերթն իրականացվելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության կողմից: Օդանավի տեսակը, որով կիրականացվեն չվերթները, դեռ հայտնի չէ:
Չվերթի տոմսերի վաճառքներն արդեն սկսվել են: