«Գյումրեցի մարմնավաճառները թասիբով են». Վարդան Ղուկասյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին և տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում:
«Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երևանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց. «Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»:
Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում և հարցին՝ արդյոք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով... Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»:
ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց. «Շատ մի խորացի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում