G-20 գագաթաժողովը տեղի կունենա 2019-ին՝ Ճապոնիայում
«20-յակի» սամմիթի անցկացման վայրը ընտրվել է Օսակա քաղաքը՝ Ճապոնիայի կառավարության որոշմամբ:
Կառավարության ուսումնասիրության տակ էին նույնանուն պրեֆեկտուրայի քաղաքները՝ ներառյալ Օսական‚ նաև Հայթի պրեֆեկտուրայի Փուկուոկա քաղաքը‚ սակայն ի վերջո ընտրվել է Օսակա քաղաքը՝ զարգացած ենթակառույցների‚ արտասահմանյան հյուրերին ընդունելու պայմանների պատճառով:
Միևնույն ժամանակ դիտարկվում է հարցը այն մասին‚ որ անցկացվեն 20-յակի երկրների ֆինանսների նախարարների և բանկերի ղեկավարների հանդիպումը՝ Ֆուկուոկայում:
Նախատեսվում է‚ որ գագաթաժողովը տեղի կունենա մյուս տարվա հունիսի վերջին‚ հուլիսի սկզբին: Ճապոնիան մինչ օրս դեռ ոչ մի անգամ իր հովանու տակ չի ընդունել G-20 երկրների ներկայացուցիչներին: