Ֆոտոմոդելն ամբողջովին մերկ ու տարօրինակ լուսանկար է հրապարակել (16+)
Բրիտանական նորաձևության մոդել և հեռուստահաղորդավարուհի Քեթի Գինը, ով հայտնի է դարձել Playboy ամսագրում սադրիչ լուսանկարներով, Instagram-ի իր էջում տարօրինակ լուսանկար է հրապարակել: Նկարում, մերկ մոդելը ծածկված է կասկածելի մուգ նյութով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
«Օ՜ Աստված իմ, ես նոր արևայրուք եմ փորձել, հիմա ես գնալու եմ ցնցուղ ընդունելու և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է մոդելը:
Մոդելի հետևորդները չեն հավանել աղջկա լուսանկարն ու գրել են հետևյալ մեյնաբանությունները.
«Կարծես թե, հենց նոր է կոյուղուց դուրս եկել»:
«Դուք այնպիսի տեսք ունեք, որ ավելի շատ հացի կարիք ունեք, քան՝ արևայրուքի»:
Չնայած բացասական մեկնաբանություններին, Քեթիի նկարը հավաքել է 17 հազար հավանում: Թվում է, որ 1,7 միլիոն բաժանորդ ունեցող էջի սեփականատերը լավ գիտի, թե ինչ լուսանկարներ պետք է հրապարակվեն Instagram-ում: