Օգտակար խորհուրդ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին
Քանդակագործ Սահակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ օգտակար խորհուրդ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Պարոն վարչապետ, որոշ ժամանակ առաջ դուք առաջարկում էիք մշակույթը կապիտալիզացնել, քանի որ այդ ասպարեզում ոչ մեկի խելքի բանը չէ դա, կարող եմ օգնել ձեզ:
Քանի որ հրավառությունը նույնպես մշակութային ակտ է, ապա հանգիստ կարող էք ընդունել այսպես կոչված «Կրակելու հարկ»-ի մասին օրենք, որ ամեն մի կրակոց այս երկրում հարկվի կամ քրեական պատասխանատվության ենթարկվի: Համոզված եմ միայն հունվար ամսվա առաջին շաբաթում զգալի մուտքեր կլինեն պետական բյուջե»:
«Հա, հա գիտեմ, որ կասեք չի անի, գիտեմ, որ կրակողներից մեկը Ֆլորանսն է, բայց դե հիմա, չասեք ասող չի եղել»,- ավելացրել է Սահակ Պողոսյանն իր գրառմանը: