«ԱԺ կանոնակարգ» օրենքում ևս փոփոխություններ կլինեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 18-ին ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Կառավարության առաջարկած այս նախագծով առաջարկվում է կանոնակարգի մեջ ավելացնել պատգամավորների՝ ՍԴ դիմելու հետ կապված դրույթը, որն առկա է նաև Սահմանադրությունում, բայց փաստորեն ԱԺ կանոնակարգ օրենքում մինչ այդ ամրագրված չէր: Հիմա առաջարկվում է նաև ԱԺ կանոնակարգ-օրենքում նախատեսել, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմում ներկայացնելու հնարավորություն ունենա նաև ԱԺ խմբակցությունը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։