Մարադոնան ծաղրել է Ռոնալդուին՝ իր պատմության մեջ լավագույնը լինելու մասին հայտարարության համար
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ լեգենդար Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, հայտնում է Championat.com-ը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կարիերայում 5-րդ «Ոսկե Գնդակը» ստանալուց հետո հայտարարել է, որ ինքը համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է:
«Ուրեմն Ռոնալդուն ասել է, որ ինքը լավագու՞յնն է պատմության մեջ. նրան ասեք` թող չերկարացնի և չհիմարանա», - Մարադոնայի խոսքերն է փոխանցում AS-ն:
Լրագրողները Մարադոնային նաև հարց են ուղղել այն մասին, թե ի՞նքն ով է, եթե լավագույնը Ռոնալդուն է: Սրան ի պատասխան արգենտինացին ասել է.
«Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ Ռոնալդուն չհիմարանա»: