Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմենակյան փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանում կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ այս պահին քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները բենզալցակայանի գրասենյակային հատվածում տեղազննություն են կատարում և պատի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 1 հոգի աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը բենզալցակայանի աշխատակիցն է:
Մանրամասներն՝ այստեղ: