Նախկին դատավորի գործը հասավ վճռաբեկ դատարան
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Լևոն Արազյանի գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կաշառակերության մեջ մեղադրվող նախկին դատավորի պաշտպան Հովիկ Սուքիասյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն միջնորդությունը մերժվել էր: Եվ ահա վերջինիս պաշտպանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, թեև շատերը հույս չունեն, որ վճռաբեկը դատավորի օգտին որոշում կկայացնի: