Ադրբեջանցի լրագրողը «Звезда»-ի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (տեսանյութ)
«Անադոլու» և «Իհլաս» լրատվական գործակալությունների ազգությամբ ադրբեջանցի լրագրող և վերլուծաբան Ֆուադ Աբբասովը «Звезда» հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման մասին քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա և փորձել ծեծել նրան:
Համացանցում տեսանյութ է հրապարակվել‚ որտեղ երևում է‚ թե ինչպես է Աբբասովը գոռում Ծատուրյանի վրա, իսկ հետո տեղից վեր կենալով քայլում նրա ուղղությամբ՝ փորձելով հարվածել: