Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 63-ամյա վարորդը Դիլիջանի ոլորանում Камаз-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց. Камаз-ը կախվել է ոլորանում, կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Լոռու մարզի Սարալանջ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Նորիկ Ալեքսանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում, իր վարած Кaмаз մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գրեթե ամբողջությամբ ավտոմեքենայով կախվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ն. Ալեքսանյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան հաշվառված է «Սպիտակ Մեխ» Բաց Բաժնետիրական Ընկերության հաշվեկշռում։