Արտակարգ դեպք Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Գյումրի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ Ավստրիական մանկական հիվանդանոցից «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել Մուշ-2 թաղամասի բնակչուհի՝ 24-ամյա ՌԴ քաղաքացի Քրիստինա Գոբեչկինային։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ,hիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումը, ովքեր պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 25-ամյա Պավել Պետուխովի կողմից տանը վիճաբանության ժամանակ հրելու, արդյունքում վայր ընկնելու, գլուխը հատակին հարվածելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Պետուխովը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայում, կոչումով եֆրեյտոր է։