Եգիպտոսում մզկիթ են պայթեցրել. կա 50 զոհ
Սինայական թերակղզում մզկիթի պայթյունից զոհվել են 50 հոգի, այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ները:
Պայթյունը տեղի է ունեցել Էլ Արիշ քաղաքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պայթյունը կազմակերպել են ահաբեկիչները:
Մզկիթի պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել և ոչ մի ահաբեկչական խմբավորում: Սակայն նշենք, որ Սինայական թերակղզում շատ են ԻՊ-ի գրոհայինները: