ԵԺԿ գագաթնաժողովում ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը. նա խոսել է Արցախի խնդրից
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոյեմբերի 23-ին, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովում ելույթով հանդես է եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրին:
Նշենք, որ գագաթաժողովին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ ԵԺԿ ընդունված հռչակագրում անդրադարձ է եղել նաև ԼՂ խնդրին, որտեղ նշվել է, որ վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: