Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին «ցռան մոզի» անվանելու համար
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանում դատավորին վիրավորելու համար՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով` Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:
Պաշտպանի խոսքով, այս գործով նախաքննությունն ավարտվելէ այսօր, Պավլիկ Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը տուժող չի ճանաչվել: Որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել: