Հայաստանը և Գերմանիան փոխանակել են եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի վավերագրերը
Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը
Նոյեմբերի 23-ին ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերի փոխանակման պաշտոնական արարողությունը:
Հայկական կողմից համապատասխան արձանագրությունը ստրորագրեց ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ գերմանական կողմից` ԳԴՀ ԱԳՆ իրավական և հյուպատոսական հարցերով բաժնի վարիչ Մարիա Մարգարետե Գոսեն: