ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հնարավոր ստորագրումը խիստ կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության համար
Այսօր ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի հնարավոր ստորագրումը և առհասարակ նոր որակի հարաբերությունների հաստատումը այդ աշխարհաքաղաքական միավորի հետ, խիստ կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականությունում հավասարակշռության սկզբունքի պահպանման տեսանկյունից:
Առհասարակ փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ և հաշվենկատ քաղաքականության շնորհիվ պահպանել բալանսը գերտերությունների և աշխարհաքաղաքական միավորների միջև: Սա չպետք է դիտել որպես հակառուսական քաղաքականություն և ընդհանրապես Հայաստանը չպետք է լինի ոչ հակառուսական, ոչ հակաարևմտյան, փոխարենը պետք է լինի պրոհայկական`այսինքն արտաքին քաղաքականության մեջ եթե ՀՀ շահերից է կբխի համագործակցել նույնիսկ Ադրբեջանի հետ, ապա այդպես պետք է արվի:
Միջազգային հարաբերություններում և այլ պետությունների հետ հարաբերությունների հիմք պետք է լինեն Հայաստանի ազգային անվտանգության շահերը և այն ամենը ինչը դուրս է այս տրամաբանությունից չպետք է քննարկման առարկա դառնա:
Գրիշա Աղաջանյան. ֆեյսբուք