Տղան 10 վայրկյանում 2 անգամ մահից փրկվեց (տեսանյութ)
Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ տղան կարող էր երկու դժբախտ պատահարի մեջ հայտնվել և մահանալ մի քանի վայրկյանի ընթացքում, սակայն նրա բախտը բերել է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Չինաստանի Հուլուդաո քաղաքում արված տեսագրության մեջ հնարավոր է տեսնել, թե ինչպես է տղամարդը կանգնած ծառի մոտ և խոսում է հեռախոսով:
Այդ պահին ճանապարհով մեքենան անցնում է մեծ արագությամբ և բախվում սյանը` հայտնվելով նրա և ծառի արանքում:
Ցնցումից տղան հետ է գնում, երբ այդ պահին սյունն ընկնում է հենց իր մոտ: Երիտասարդը, բարեբախատաբար, չի տուժել:
Close call: Man cheats death twice in 10 seconds and miraculously survives unscathed from road accident in NE China pic.twitter.com/IoalTDKdv5
— People's Daily,China (@PDChina) 23 ноября 2017 г.