Ադրբեջանական բանակում վաշտի հրամանատարները լուրջ խնդիրներ ունեն
Հատկապես ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանի բանակի կապիտանները կամ հետապնդվում են կամ սպանվում: Նրանք նաև աչքի են ընկնում ագրեսիվ պահվածքով, որը իր հերթին նույնպես կապված է ապրիլյան մարտերի հետ:
Ամիսներ առաջ Ադրբեջանից փախել էր ԶՈւ կապիտան, վաշտի հրամանատար, ում հանդեպ հաշվեհարդար էին տեսնում բանակի ավելի բարձր կոչում ունեցող սպաները՝ նախարարի հրամանով, քանի որ վաշտի հրամանատարի զորքը ապրիլին ձախողել էր մարտը:
Կապիտան երկրից փախավ Վրաստան, այնտեղ ապրում էր իր բարեկամների տանը, սակայն դրանից հետո նրա մասին այլևս տեղեկություն չկա:
Արդեն այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկ այլ վաշտի հրամանատար սպանում է դիրքի բոլոր զինծառայողներին և փախնում դեպի ՀՀ տարածք: Սակայն միջդիրքային տարածքում հայտնաբերվում է նրա դիակը: Ամենայն հավանականությամբ փախչելու պահին զինակից ընկերները մեջքից կրակել և ոչնչացրել են վաշտի հրամանատարին:
Այս երկու դեպքերը դեռ պաշտոնապես բացահայտվածներն են:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: