Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Մոսկվա։
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։