Գագիկ Սուրենյանի արձագանքը` Քանաքեռցի Տույին անդրադառնալու պատճառով առաջացած աղմուկին
«Որևէ մեկնաբանություն կամ կարծիք չեմ ցանկանում հայտնել, ինչ-որ եղավ, եղավ»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով օրերս աղմուկ բարձրացրած միջադեպին, երբ ինքն անկեղծացել էր թե, ինչպես է ծանոթացել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի՝ Քանաքեռցի Տույի հետ:
Դիտարկմանը` արդյո՞ք պատկերացնում էր, որ համացանցային օգտատերից շատերը կարող են նման բացասական մեկնաբանություններ թողնել, կամ էլ կանխատեսելի էր իր համար, որ Քանաքեռցի Տույին անդրադառնալը կարող էր այդչափ աղմուկ բարձրացնել, Սուրենյանն ասաց.
«Չէի սպասում նման արձագանքի, սակայն չեմ կարող բացատրել, թե ինչով է այդ ամենը պայմանավորված, իրենց անձնական կարծիքն է, ես ինչ կարող եմ ասել, հարգում եմ բոլոր կարծիքները»:
Սուրենյանը չմեկնաբանեց նաև մամուլում հայտնված տեղեկությունը, որի համաձայն` իրեն վերադասներից նկատողություն է եկել` պաշտոնական դիրքի չարաշահման համար: