Լևոն Հայրապետյանը դարձավ իշխանությունների անտարբերության զոհը. Եվրոպայի հայերի համագումար
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակգությունն է հայտնում ազգային բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, և բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային և մարդլկային արժանիքները և արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:
Լևոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների և մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր և նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:
Ռուսաստանյան գործարար բարերարը չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի և իշխանությունների անտարբերության զոհը:
Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների և մտավորական և գործարար շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը: