Արփինե Դալալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցումային վերջին օրն է:
90+ կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը (Մ 20) երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայ ծանրորդը փոքր ոսկե մեդալներ է նվաճել երկու վարժություններում էլ: Պոկումում Դալալյանը գլխավերևում պահել է 97 կգ, իսկ հրումում՝ 131 կգ:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Գասպարյանը (105 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 + կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ):