Ստեփանավանում կանխվել է 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը, պատճառը պարտքերն են եղել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներին ծառայություն կատարելու ժամանակ մոտեցել են քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գատնվող Ձորագետի կիրճից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները 1.5 ժամ բանակցություններ են վարում երիտասարդի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է Ստեփանավանի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Ղ.-ին համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահող քայլին։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում երիտասարդը խոստովանում է, որ այդ ծայրահեղ քայլին դիմում էր պարտքերի պատճառով։ Նա սպառնում էր, որ կամ իրեն կգցի, կամ էլ կախվելու միջոցով վերջ կտա իր կյանքին։
Մանրամասները՝ այստեղ: