Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 39-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 06։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած Opel Astra մակնիշի 35 FP 729 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, որից հետո ավտոմեքենան հայտնվել է ճամփեզրին եղած փոսի մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ շպրտված։
Մանրամասները՝ այստեղ;