Նախկին աշխատակիցները դատի են տվել ՊԵԿ-ին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օպտիմալացման հետևանքով կրճատվող մարդկանց բանակը մեծանում է։ ՊԵԿ-ի մաքսային հատվածի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից՝ առանց նախապես ծանուցելու հնարավոր ազատման մասին, և այդ մարդիկ դիմել են դատարան՝ աշխատանքի վերականգնման հայցերով։
ՊԵԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շիրակի տարածաշրջանային մաքսատան նախկին աշխատակիցների կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է 3 հայցադիմում՝ Կարեն Մելքոնյանի, Աշոտ Թորոսյանի, Ալբերտ Թադեւոսյանի կողմից։
ՊԵԿ-ից նաև տեղեկացրել են, որ օպտիմալացման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում կրճատվել է 483 հաստիք»:
Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: