Նոր որոշումից հետո օնլայն գնումների ծավալները 50 անգամ կնվազեցվեն. ցտեսություն օնլայն գնումներ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, հնարավոր է, առաջիկայում զրկվեն երրորդ երկրներից օնլայն գնումներ կատարելու հնարավորությունից:
Բանն այն է, որ ՌԴ կառավարությունն առաջիկայում հնարավոր է` որոշում ընդունի առցանց գնումների ծավալը սահմանափակելու վերաբերյալ` 50 անգամ նվազեցնելով առանց մաքսազերծման օնլայն առեւտրի ծավալները:
Այդ ամենը կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա, քանի որ մեր երկիրը եւս ԵՏՄ անդամ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ եթե հիմա ՀՀ քաղաքացին առցանց գնումներով այլ երկրներից կարող է մինչև 200 հազար դրամի սահմաններում անմաքս ապրանք ձեռք բերել, ապա որոշումից հետո այդ ծավալը կսահմանափակվի մինչեւ 11 հազար դրամը: Սա նշանակում է ցտեսություն ասել օնլայն գնումներին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: