Մահվան ելքով վրաերթ Լենինգրադյան փողոցում.վարորդը դիմել է փախուստի
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, նրա ինքնազգացողությունը վատացել է և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Տիգրան Մարգարյանն ու Ռուբեն Վարդանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Մանրամասները` այստեղ: