Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հրդեհը առաջացել է ինքնաշեն վառարանից առաջացած գազի արտահոսքի պատճառով: Տեղում են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը: