Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ը, Nissan March-ը և Volkswagen-ը, վերջինն էլ տապալել է էլեկտրասյունը, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai մակնիշի 10 CR 010 համարանիշի, Volkswagen մակնիշի 34 MF 260 համարանիշի և Nissan March մակնիշի 21 XX 021 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Hyundai-ի և Volkswagen-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Պտղունքի գյուղապետի գլխավորությամբ։
Տեղում Nissan March-ի վարորդը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։