Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվածը տեղափոխվել է ընդհանուր խուց
Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը վերջերս տեղափոխվել է ընդհանուր խուց: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը: Կալանավորվելուց հետո Արկադի Քոչինյանը երկար ժամանակ պահվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում, քանի որ մտահոգություններ կային նրա անվտանգության առումով:
Նշենք, որ այս գործով կալանավորված 3 անձնաց վերջերս հարցաքննել են, սակայն, պաշտպանները նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ չեն հաղորդում: