Հայտնիներից ով ում քավոր-սանիկն է (լուսանկարներ)
life.tert.am-ը գրում է. Հայկական շոու բիզնեսում շատերը կապված են ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։
Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։ Երկրպագուներից շատերը, գուցե, չգիտեն` շոու բիզնեսում ով ում հետ է կապված քավորությամբ։
Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։
Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։
Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։
Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։
Լևոն Քոչարյանի Սիրուշոյի քավորությամբ հայկական շոու բիզնեսում երկու երգչուհի են ամուսնացել` Լուսինան և Լանա Խաչատրյանը։ Նրանց ամուսինները և Լևոնը մտերիմ ընկերներ են։
Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:
Մանրամասները՝ այստեղ: