Իրենց հարմար թեմա է պետք. Մուրադ Մուրադյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնության մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը ԱԺ «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնությանը քաղաքական դիվիդենտ շահելու քայլ է համարում։ Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե կողմ չի եղել և երբեք չի լինի այս առաջարկին։ Դիտարկմանը, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է թույլ տալ երրորդ երկրների` այդ թվում Եվրոպական երկրների հետ ավելի սերտ առևտրային կապեր ունենալ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եվրոպայի հետ էլ վատ չենք, չէ՞` տանելով « և՛-և՛»-ի քաղաքականությունը»:
«ԵԱՏՄ շուկայի թվի մասին բոլորս գիտենք, 180 միլիոնանոց շուկան թողեք, շուկայի մասին չէ խոսքը։ Ես հարցնում եմ՝ ԵԱՏՄ-ում քանի միլիոն մարդ է ապրում, քանի միլիոն հայ է ապրում: Իրենք եթե դա գիտեն, բա իմաստը ո՞րն է»,-հարցրեց Մուրադ Մուրադյանը՝ եզրափակելով. «Իրենց հարմար թեմա է պետք»:
Մանրամասները` այստեղ։