Ինչո՞ւ գաջեթամոլները չեն գնում «iPhone 8»-ը. 3 պատճառ (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, նոր «iPhone 8»-ի վաճառքը ձախողվել է ողջ աշխարհում: Life.ru-ն ներկայացնում է 3 պատճառներ, թե ինչու ակտիվ օգտատերերը ձեռք չեն բերում «Apple»-ի նորագույն սմարթֆոնը:
Ոչ մի նոր բան
Երևի թե ամենակարևոր պատճառն այն է, որ նոր մոդելները ոչնչով չեն տարբերվում հներից: Դրանք ավելի թանկ են, իսկ մոտ հազար դոլարի դիմաց մարդիկ նոր փոփոխություններ են ցանկանում տեսնել, այլ ոչ թե պարզապես հին տարբերակի թարմացումը:
Արդեն նոր «խաղալիք» ունեն
Եվ այդ խաղալիքը «iPhone X»-ն է: Այո՛, այն ավելի թանկ է, սակայն այս դեպքում գոնե հասկանում ես, թե հանուն ինչի ես այդքան թանկ վճարում: Այն Ռուսաստանում կլինի արդեն նոյեմբերին: Այդ ընթացքում կարող եք հասկանալ 8-րդ «iPhone»-ի և այս մոդելի տարբերությունները:
Մրցակիցները չեն քնում՝ ի տարբերություն «Apple»-ի
Օրինակ՝ «Samsung»-ը սովորում է սեփական սխալների վրա: Հարավկորեական ընկերությունը մտադիր է ներկայացնել նոր «Galaxy S9»-ն արդեն ձմռանը: Եթե ընկերությունը նոր ինովացիոն հնարավորություններ ավելացնի նոր մոդելի վրա, ապա գաջեթամոլները կարող են թեքվել դեպի կորեացիները: