Աշխարհի ամենազարմանալի սմարթֆոնները
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն այնպիսի զարմանալի մակարդակի վրա է գտնվում, որ արդեն դժվար է նոր գյուտով օգտատերերին զարմացնելը: Փորձագետները որոշել են ստուգել շուկայում հայտնված սմարթֆոնները և դրանց թվում գտնել արտասովոր մոդելներ: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Այսպես, «Caterpillar S60»-ը ջերմ տեսախցիկ ունի, որը կարող է չափել շրջապատում գտնվող բոլոր օբյեկտների ջերմաստիճանը: Մեկ այլ մոդել՝ «HP Elite X3»-ը, միանում է մոնիտորի և ստեղնաշարի, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնը որպես համակարգիչ օգտագործելու համար:
Ամենազարմանալի հայտնագործությունը «Runcible» սմարթֆոնն է: Գաջեթի կորպուսը փայտից է ստեղծված և շրջանի ձև ունի: Թե ինչի համար է այդպես արվել, անհնար է կռահել:
«Pepsi»-ի կողմից ստեղծված «Vaporcade Jupiter IO4»-ին էլեկտրական ծխախոտ են միացրել, ինչը միաժամանակ զանգեր կատարելու և ծխելու հնարավորություն է տալիս: