Պատերազմները հաղթում են կազմակերպված պետական բանակները
Պատերազմները հաղթում են ոչ թե ֆիդայինները, կամավորականները ու մորուքավորները այլ կազմակերպված պետական բանակները: Պետություն ստեղծեցինք բայց դրա արժեքը մինչև այսօր էլ չհասկացանք, բանակ ստեղծեցինք, բայց Արցախյան հաղթանակները էլի կապում են այս կամ այ ֆիդայիի հետ, որը որպես կանոն պետք է լինի թրաշը պահած, գլխին մի ժապավեն կապած և նմանատիպ ատրիբուտիկայից, երևի այդ մորուքավորներն էին տանկեր ու հրթիռներ առնում, թիկունքի ապահովման հարցերը կարգավորում, արտաքին սանկցիաներից խուսափելու համար մանյովրեր մշակում:
Հա բան չասեցի, ամեն հայտնի ֆիդայի կամ կռվող անուրանալի ավանդ է ունեցել այդ հաղթանակների կերտման մեջ, բայց առանց պետական կառավարման, պրագմատիկ ու ճիշտ մտածված թե ներքին և թե արտաքին քաղաքականության մենք այդ պատերազմը չէինք հաղթի:
Կարեն Թովմասյան. Ֆեյսբուք