Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը հոգեբուժարանից տեղափոխվել է ՔԿՀ
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, սեպտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվելէ «Աբովյան» ՔԿՀ: Այս մաիսն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, News.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը։Նա նշեց, որ դեռ պարզ չեն ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները:
Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: