Հերթական ուժեղ երկրաշարժը՝ Մեքսիկայում
Մեքսիկայի ափերին 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը Չյապաս նահանգի Պարեդոն քաղաքից 51 կիլոմետր հարավ է գտնվում, հիպոկենտրոնը 60 կիլոմետր խորության վրա է եղել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով մոտ ժամը երկուսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեքսիկայի իշխանություններն արտակարգ ռեժիմ են հայտարարել Օահակա նահանգում: