Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակության հետ՝ դեսպան Պետեռ Ռոզենբլատի գլխավորությամբ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներ։
Էդվարդ Նալբանդյանը Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող քայլերը։