Շնորհակալ ենք Ձեր սատարման ու սրտացավության համար. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook-ում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի տեսաձայնագրությունը Թբիլիսիից: Դրանում նա շնորհակալություն է հայտնում սատարման ու սրտացավության համար։
«Հիմա գտնվում ենք Թբիլիսիում, շնորհակալ ենք Ձեր սատարման ու սրտացավության համար»,- տեսաձայնագրություն ասում է Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում մասնակցում էին Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին: