Աշխարհի ամենաէքստրեմալ հարսանիքը (լուսանկարներ)
1946թ-ին սիրահարված Յակոբս Մարշալը որոշեց իր ընկերուհուն առաջարկություն անել: Յակոբսն ու իր սիրելին` Իոլանդեն, ամեն կերպ ուզում էին տարբերվող հարսանիք կազմակերպել, բայց չէին պատկերացնում, թե ինչպես, մինչև որ չծնվեց ամենաէքստրեմալ հարսանիքի գաղափարը:
Նրանք իրենց հարսանյաց արարողությունը կազմակերպեցին 56 մետր բարձրության վրա: Նորապսակներն իրենց շուրջն էին հավաքել շուրջ 1700 դիտորդների, քահանան ներքևից բարձրախոսով կազմակերպում էր «տեր ու հնազանդ լինելու ծիսակարգը», իսկ լուսանկարիչները ուղղաթիռով ֆանտաստիկ կադրեր էին որսում:
Մի խոսքով էս հարսանիքը տենց էլ մնաց պատմության մեջ ու հիշվեց` զույգի համար բարեհաջող ավարտ ունենալով:
Անիկ Մարգարյան. Ֆեյսբուք: