Սիրային եռանկյունի. Դի Կապրիոն սիրավեպ է սկսել երկու աղջկա հետ (լուսանկսրներ)
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, կարծես, շփոթվել է իր մեծաթիվ ընկերուհիների հարցում: Այս տարվա մայիսին նա մեկ տարվա հարաբերություններից հետո բաժանվել է մոդել Նինա Ագդալից, իսկ օգոստոսին նրան առաջին անգամ նկատել են 23-ամյա գերմանուհի Լորենա Ռեյի ընկերակցությամբ: Այս մասին հայտնում է «Elle»-ն:
Մեկ երիտասարդ մոդելի ուշադրությունը դերասանի համար քիչ է եղել, նա որոշել է վերականգնել հարաբերությունները նախկին սիրելիի՝ Թոնի Գարնի հետ:
Օրերս պարզվեց՝ դերասանը հասցնում է երկուսի հետ էլ ժամանակ անցկացնել՝ աղջիկներին հերթով ընթրիքի է հրավիրում, նրանց հետ զբոսնում է քաղաքում, հեծանիվ է քշում: Օրերս Դի Կապրիոյին տեսել են Գարնի հետ ճաշելիս, իսկ 2 ժամ անց նա խանութներ է գնացել Լորենայի հետ: