Արարատի մարզում 54-ամյա տղամարդը գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել
Tert.am-ը գրում է. Արարատի մարզի Ղուկասավան համայնքում քաղաքացին սեփական տանն ինքնասպանություն է գործել: Նա տանը միայնակ է եղել, երեկոյան նրա դին հայտնաբերել են հարազատները:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց տեղեկությունը, ասելով, որ սեպտեմբերի 14-ին ոստիկանությունը նման ահազանգ ստացել է.
«Ահազանգի համաձայն՝ Ղուկասավան գյուղի 17-րդ փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ 1963 թվականին ծնված Վ.Ա.-ն իր տանը գոտիով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: