Իրանի Մեջլիսը վստահություն է հայտնել Հասան Ռուհանիի ներկայացրած կառավարությանը
Այսօր տեղի ունեցած ԻԻՀ Մեջլիսի լիագումար նիստի ընթացքում իրանցի խորհրդարանականները քվեարկությամբ իրենց դիրքորոշումն են հայտնել կառավարության անդամների նկատմամբ։ Համաձայն քվեարկության՝ նախարարի 17 թեկնածուներից միայն մեկը՝ էներգետիկայի նախարարի թեկնածու Հաբիբօլլահ Բիթարաֆը վստահության քվե չի ստացել։
Ամենաշատ քվեն ստացել է պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ամիր Հաթամին, որի օգտին դահլիճում ներկա 288 պատգամավորից 261-ը կողմ է քվեարկել. արգործնախարար Զարիֆը ստացել է 236 կողմ, 26 դեմ, 26 ձեռնպահ ձայն։ Արդարադատության, ներքին գործերի, հետախուզության, առողջապահության և նավթի նախարարները ևս 200-ից ավել վստահության քվե են ստացել։
Արման Իսրայելյան.ֆեյսբուք: