Հրդեհ բազմաբնակարան շենքում
Օգոստոսի 20-ին, ժամը 11:31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 11:50-ին:
Բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն, մեկ բազմոց և մեկ պահարան: