Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփան Շահումյանը «Lexus»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Դեբեդ գետում
Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Բագրատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Ստեփան Շահումյանը իր վարած «Lexus» մակնիշի 11 ՕD 717 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է ղեկի կառավարումը, հարվածել ճամփեզրի ծառին և գլխվայր հայտնվել Դեբեդ գետում:
«Shamshyan.com»-ը գրում է, որ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օգնել են դուրս գալ մեքենայից: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքնիչ Դավիթ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի թիվ 040 հրշեջ-փրկարարական ջոկատը: