Գեթ մեկ հարց լուծելու համար մատը մատին չտված մեկը մեղադրում է ԵԼՔ-ին կեղծ օրակարգ ձևավորելու մեջ
Անցնող ամառը` ի տարբերություն նախորդ երկուսի, անցավ անաղմուկ և առանց լուրջ զարգացումների ՀՀ ներքաղաքական կյանքում: Թերևս միայն ԵԼՔ դաշինքի անդամներն էին, որ փորձում էին անըդհատ ակտիվություն ցուցաբերել տարբեր ոլորտներում:
Նրանց կողմից բարձրաձայնված հարցերից ամենաշատը քննարկման թեմա դարձավ փողոցների և դպրոցների անվանափոխության հարցը: Հնչեցին տարբեր կարծիքներ թե նրանց սատարող, թե նրանց քննադատող: Կարծում եմ ԵԼՔ-ն այն ուժն է, որը ընդունում է առողջ քննադատությունը և հաշվի նստում հնչած կարծիքների հետ, բայց քննադատությունների մեջ եղան դեպքեր, որտեց ԵԼՔ-ին քննադատողները մեղմ ասած իրավունք չունեն հանդես գալ նման կերպ:
Օրերս էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անվանափոխությունների վերաբերյալ նախաձեռնությանը, նշել էր, թե Երևանն այսօր ունի հազարավոր խնդիրներ, և «Ելք» դաշինքը որպես ընդդիմադիր կեցվածքով գործիչներ, պետք է փորձեր այդ հազարավոր պրոբլեմները վեր հանել, բայց տպավորություն է, որ նրանք այդ պրոբլեմների արդյունավետ լուծման ձևը գտել են նրա մեջ, որ վերանվանում են այդ փողոցները և վիճակը նորմալանում է:
Իհարեկ նորմալ է, որ այս մարդը ևս կարծիք հայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց նորմալ չէ այն, որ ժողովրդին հուզող հարցերից գեթ մեկը լուծելու համար մատը մատին չտված մեկը մեղադրում է ԵԼՔ-ին կեղծ օրակարգ ձևավորելու մեջ:
Անուշիկ Աբգարյան.ֆեյսբուք: