Նոր մանրամասները Տերյան փողոցում տեղի ունեցած հրդեհից
Այսօր` օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է տեղի ունենուն Տերյան փողոցի 62 շենքում:
«Shamshyan.com»-ի տեղեկություններով հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն մասամբ վնաս է կրել «Սալադ հաուզ» սննդի կետը: