Դիակի ոսկորներն էր երևում, նեխել էր. ահասարսուռ դեպք Արագյուղում
«Hraparak.am»-ը գրում է. Այսօր Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Բնակիչները գյուղի ամառանոցներից մեկում հայտնաբերել են 67-ամյա տղամարդու դի։ Մեր տեղեկություններով՝ մահացածը Տավրոս Ղազանչյանն է։
Նրա դին օրեր շարունակ գտնվել է ամառանոցի բակում՝ ցայտաղբյուրի մոտ։ Մահացածի հարազատները 5 օր շարունակ փորձել են բջջայինի միջոցով կապ հաստատել նրա հետ, սակայն չեն կարողացել։ Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ դիակն արդեն նեխած էր. «Սա 10 օրից ավելիի բան ա, ոսկորներն էր երևում, նեխել էր»։
«Հրապարակի» աղբյուրները նաև հաղորդում են, որ տղամարդը ամուսնացած չէր, Երևանի բնակիչ էր, Արագյուղում ունեցել է ամառանոց, զբաղվել է մեղվաբուծությամբ։