Պարզվել է Սուրգուտի բնակիչների վրա հարձակված տղամարդու ինքնությունը
Պարզվել է Սուրգուտում 7 մարդու վիրավորած (որոշ աղբյուրներ հայտնում են 8 վիրավորի մասին) տղամարդու ինքնությունը: Նա 1994 թվականին ծնված տեղի բնակիչ է: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի քննչական վարչության ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ նախնական տվյալներով՝ հարձակվողը տառապում էր հոգեկան խանգարմամբ:
Lenta.ru-ի աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը Միջին Ասիայում ծնված Բոբիչել Աբդուրախմանովն է: Զրուցակիցը նշել է, որ նրա վարքում տարօրինակություններ են նկատվել, սակայն նա հաշվառված չի եղել բժիշկների մոտ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը չի դիտարկում ահաբեկչությունը որպես տեղի ունեցածի հիմնական վարկած:
РЕН ТВ-ն նաև հրապարակել է անցորդների վրա դանակով հարձակված տղամարդու լուսանկարը: